Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

«Ազատ դեմոկրատները» առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից

«Ազատ դեմոկրատները» առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից
14.04.2016 | 16:32

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողովում հանդես է եկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը դադարեցնելու նախաձեռնությամբ: Քառօրյա պատերազմից հետո դա առաջին քաղաքական նախաձեռնությունն է, որի վերաբերյալ մինչ այդ եղել են միայն հայտարարություններ:

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ